Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 169 մարդ

14:00, 26 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 24 ժամվա ընթացքում մահացել է COVID-19-ով  վարակված 169 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի գործառնական շտաբի տվյալներին:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 20 հազար 225-ի:

Ռուսաստանում կորոնավիրուսի ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 1 մլն 143 հազար 571 է, առողջացել է 940 հազար 150 մարդ:


© 2009 ARMENPRESS.am