էդգար Բաբայանի գնդակն օգնել է ակումբին հաղթել

09:13, 26 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդգար Բաբայանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դանիայի ֆուտբոլի առաջնության առաջին դիվիզիոնի 4-րդ տուրում «Հոբրո»-ն արտագնա խաղում մրցեց «Հվիդովրե»-ի հետ և պարտության մատնեց 1:2 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Էդգար Բաբայանը «Հոբրո»-ի մեկնարկային կազմում էր, 63-րդ րոպեին դարձավ հաղթական գոլի հեղինակ և 76-րդ րոպեին կարմիր քարտի պատճառով հեռացվեց:

Այս հաղթանակից հետո «Հոբրո»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է:

 

 


© 2009 ARMENPRESS.am