Պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով

12:18, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ.

«Հարգելի ընկերներ, կար ժամանակ մտածում էի բարի մարդ եմ, բայց երեկ հանձնած կովիդի թեստս դրական էր, պարզվեց այնքան էլ բարի չեմ:

Եղեք բարի և առողջ»,- գրել է Կարապետյանը:

Ավելի վաղ կորոնավիրուսով էին վարակվել «Բարգավաճ Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Վահե Էնֆիաջյանը, Արման Աբովյանը, Գագիկ Ծառուկյանը, Իվետա Տոնոյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արեն Մկրտչյանը, Կարեն Համբարձումյանը,  և այլք:


© 2009 ARMENPRESS.am