«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Գյուղական ճանապարհների համար շինթույլտվություն չի պահանջվի

09:30, 25 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց կառավարության 2015 թ. մարտի 19-ի որոշումում լրացում կատարելուն: Այդ որոշման նախագծի ընդունումը, ըստ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի, պայմանավորված է համայնքային նշանակության, այդ թվում՝ գյուղական բնակավայրերի ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ ապահովման եւ վարչապետի մոտ այս տարվա օգոստոսի 19-ին  կայացած խորհրդակցության հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ:

Հարց է ծագում՝ իսկ մինչ այս ճանապարհների բարեկարգման ծրագիրն արդյունավետ չէ՞ր: Պարզվում է, ըստ Ա. Ղուլարյանի պարզաբանման, կառավարության 2015 թ. մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու եւ կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ սահմանված է Հայաստանում կառուցապատման նպատակով թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը, որը չի սահմանում առավել դյուրին ընթացակարգ  մարզերի համայնքների բնակավայրերում նախատեսվող՝ ոչ տարանցիկ, տեղական նշանակության  ճանապարհների ընթացիկ վերանորոգման ու բարելավման համար: Ընթացակարգերը բարդ են, ժամանակատար եւ համայնքների սահմանափակ բյուջեների մասով կատարման համար ոչ  ծախսարդյունավետ:

Ի՞նչ է առաջարկվում…»:

                                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am