«Արարատ-Արմենիա»-ն Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում է

20:35, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում «Արարատ-Արմենիա»-ն Երևանում ընդունեց սլովենական «Ցելյե»-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսի մեկնարկային րոպեներին Հայաստանի չեմպիոնն առավելություն ուներ և տիրում էր նախաձեռնությանը: «Ցելյե»-ն էլ շեշտը դնում էր հակագրոհների վրա: Երկու ակումբներն այդպես էլ չօգտագործեցին իրենց հնարավորությունները: Թիմերը հանգստի գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիա»-ն շարունակում էր տիրել նախաձեռնությանը, բայց գրոհների եզրափակումն անարդյունք էր: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Երկու լրացուցիչ խաղակեսերում էլ առավելությունը Հայաստանի չեմպիոնի կողմն էր, և 110 -րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Վակուլենկոն:

«Արարատ-Արմենիա»-ն կրկնեց նախորդ տարվա արդյունքը և դուրս եկավ ԵԼ-ի որակավորման չորրորդ փուլ: «Արարատ-Արմենիա»-«Ցոլյե»` 1:0:

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ-ում հոկտեմբերի 1-ին կխաղա Սերբիան ներկայացնող «Ցրվենա Զվեզդա»-ի հետ Երևանում:

[gallery id= 63989]

© 2009 ARMENPRESS.am