ԵՄ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի իրավիճակը մի շարք երկրներում ավելի վատ Է, քան մարտին

14:06, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Եվրամիության (ԵՄ) որոշ պետություններում ներկայումս ավելի վատ Է, քան ընթացիկ տարվա մարտին հիվանդության տարածման առավելակետի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 24-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է առողջապահության հարցերի եվրակոմիսար Ստելլա Կիրիակիդիսը:

«Որոշ երկրներում իրավիճակն այժմ ավելի վատ Է, քան մատրի առավելակտեի ժամանակ: Դա արտակարգ անհանգստություն Է պատճառում»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am