Հրաձգության առաջնությանը կմասնակցեն ութ տասնյակ մարզիկներ  

13:11, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հրաձգության 2020 թվականի առաջնությանը կմասնակցեն 80 մարզիկներ Երևանի և Գյումրու մարզադպրոցներից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Վերջինիս խոսքով` թեպետ դժվար ժամանակներ են, սակայն հրաձիգներին հաջողվել է պահպանել մարզավիճակը: «Մենք որոշ չափով մարզումներ անցկացրել ենք: Ամեն դեպքում ես դժգոհ չեմ մեր մարզիկների կատարած աշխատանքից: Առաջնությանը կմասնակցեն 80 մարզիկներ»,-ասաց Նիկողոսյանը:

Առաջնության ավարտին կձևավորվի հավաքական թիմ, որն էլ կմասնակցի Ուկրաինայում կայանալիք բաց առաջնությանը: Այն կկայանա հոկտեմբերի 17-24-ը:


© 2009 ARMENPRESS.am