Մարալիկում այրվել է 40 հա խոտածածկույթ

09:30, 24 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 23-ին, ժամը 15։39-ին  ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի «Ղռխ» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ղուլիգյոլ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:17-ին, մարվել՝ 17:27-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:


© 2009 ARMENPRESS.am