Հայտնի է ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ պատասխանի առկայությունը

20:15, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը հրապարակել է այն ավիաընկերությունների ցանկը, որոնցով ճամփորդելիս պարտադիր է ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՊՇՌ հետազոտության պատասխանի առկայությունը պարտադիր է Aircompany Armenia, Aeroflot Russian Airlines, Austrian Airlines, Belavia, Fly Dubai, Middle East Airlines, Qatar Airways, S7 Airlines և Sky Up ավիաընկերություններով ճամփորդելիս: 

Մանրամասների համար անհրաժեշտ է կապ հաստատել չվերթն իրականացնող ավիաընկերության հետ:


© 2009 ARMENPRESS.am