Շվեյցարիայում 14 դեռահաս է տուժել ֆուտբոլի դաշտում կայծակի հարվածի պատճառով

15:31, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայում տասնչորս դեռահասների հիվանդանոց են տեղափոխել, որոնք տուժել են կայծակի հարվածից, որը տեղի Է ունեցել ֆուտբոլի դաշտում խաղի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սանկտ-Գալլենի կանտոնի ոստիկանությունը:

«Ներկայում հայտնի տեղեկատվության համաձայն, կայծակը հարվածել Է լապտերասյանը: Լիցքն անցել Է հողին եւ տարածվել դաշտում»,-հաղորդել Է ոստիկանությունը:

Միջադեպի արդյունքում հիվանդանոց են տեղափոխել երկու թիմերից 14 դեռահասների՝ 15-ից 16 տարեկան բոլոր տուժածներին:

Նրանցից մեկին հիվանդանոց են տարել ուղղաթիռով: Դատախազությունը եւ ոստիկանությունը սկսել Է պարզել միջադեպի հանգամանքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am