Թրամփը չի բացառել COVID-19-ի դեմ օտարերկրյա պատվաստանյութի օգտագործումը

12:54, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեռ մայիսին չի բացառել կորոնավիրուսի դեմ օտարերկրյա պատվաստանյութի օգտագործման հնարավորությունը: Այդ մասին սեպտեմբերի 22-ին հիշեցրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նա այսպիսի բան Է ասել. «Ես կասեմ մի բան, որը նման չԷ ինձ: Ինձ համար միեւնույն Է, ես պարզապես ցանկանում եմ ստանալ այն պատվաստանյութը, որն աշխատում Է: Ինձ չի անհանգստացնում, թե այն ուրիշ երկրից Է: Ես գլխարկս կհանեմ նրանց առջեւ»: Բայց հիմա, կարծում եմ, (կա) կլինիկական փորձարկումների երրորդ փուլում գտնվող այլ պատվաստանյութ. դա այն Է, որն Օքսֆորդում Է»,-ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ Է արդյոք նախագահն օգտագործել ռուսաստանյան կամ չինական պատվաստանյութերը:

Մաքինանին մեջբերել Է Թրամփի խոսքերը, որոնք նա ասել Է դեռ այս տարվա մայիսին: Մամուլի քարտուղարը հիշեցրել Է, որ ԱՄՆ-ում արդեն երեք պատրաստուկներ գտնվում են փորձարկումների ավարտական փուլում: Թրամփը խոստացել Է, որ մինչեւ տարեվերջ հասանելի կլինի 100 միլիոն չափաբաժին:

Նախագահն ինքը անցած շաբաթ, պատասխանելով համանման հարցի, ուղղակի պատասխան չի տվել՝ խոսելով ամերիկյան պատրաստուկների մշակման թեմայով:

Մակինանին նաեւ հիշեցրել Է Թրամփի պատրաստականությունը բուն պատվաստմանը, պարզաբանելով, որ ինքը վստահ Է ապագա ամերիկյան պատվաստանյութի հարցում:

«Նախագահը խոսել Է ձայնագրությամբ. «Ես ուրախ կլինեմ առաջին մարդը լինել, որը կստանա պատվաստանյութը կամ այդպիսի վերջին մարդը՝ նայած թե ինչը լավ կլինի ԱՄՆ-ի ժողովրդի համար»,-ասել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



© 2009 ARMENPRESS.am