Ձյուդոյի Եվրոպայի առաջնության անցկացման օրը հայտնի է  

11:52, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱն, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Պրահայում նոյեմբերի 19-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` եվրոպական ֆեդերացիան և չեխական կողմը համաձայնության են հասել առաջնության անցկացման հարցի շուրջ: Այն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Խաղերին մասնակցելու իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:


© 2009 ARMENPRESS.am