«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Եվս մեկ քայլ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ճանապարհին

09:10, 23 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընթացիկ տարվա ապրիլի 16-ին ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որն առանցքային նշանակություն ունի հակակոռուպցիոն գործընթացների լիարժեք իրականացման համար: Նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանված էին վերջինիս առանձին բաժինների գործարկման ավելի ուշ ժամկետներ: Օրենքը լիարժեք կիրառելու համար անհրաժեշտ է դրանից բխող մի քանի ենթաօրենսդրական ակտեր ընդունել: Արդարադատության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է ներկայացրել գույքը հավատարմագրային կառավարման հանձնելու համար մրցույթ անցկացնելու կարգը: Նախագծով սահմանվելու են  մրցույթ կազմակերպելու, դրա արդյունքներն ամփոփելու կանոնները: Կառավարության որոշմամբ, կհստակեցվի նաեւ հաղթողի հետ պայմանագիր կնքելու օրինակելի ձեւը»:

                        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am