Հրշեջ-փրկարարները մարել են Ելփին գյուղում բռնկված հրդեհը

21:58, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց Ձորի Ելփին գյուղի հարակից սարում բռնկված հրդեհը հրշեջ-փրկրարներին հաջողվել է մարել:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացնում են Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հրդեհը բռնվկվել էր սեպտեմեբերի 22-ին ժամը 15:50-ի սահմաններում: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ․ մարզային փրկարարական վարչությունում հայտարարվել էր հավաք»,- հայտնում են ԱԻ նախարարությունից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։45-ին։ Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ։

 


© 2009 ARMENPRESS.am