Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով

18:48, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառությունն աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է, որ ոլորտում աշխատողների քանակը աճել է 13%-ով՝ 14 533-ից հասնելով 16 442-ի, իսկ ակտիվ կազմակերպությունների քանակը աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի:

 


© 2009 ARMENPRESS.am