Իրանում մեկ օրում ռեկորդային թվով կորոնավիրուսով ախտահարվածներ են հայտնաբերել

16:50, 22 Սեպտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկ օրում կորոնավիրուսով ախտահարման դեպքերի թիվն աճել Է ավելի քան 3,7 հազարով, ինչն առավելագույն ցուցանիշն Է համավարակի սկզբից ի վեր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 22-ին այդ մասին հայտնել Է երկրի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին: «Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի թիվը կազմել Է 3 712, վարակվածների ընդհանուր քանակը հասել Է 429 193-ի»,- մեջբերում Է անում նրա խոսքից Իրանի ISNA գործակալությունը: Գերատեսչության ներկայացուցիչը նշել Է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել Է 178 հիվանդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 24 656-ի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am