Ֆելիքս Ցոլակյանը խորհրդակցություն է անցկացրել հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների հետ

16:02, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախարարն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի՝ մասնավորապես հրդեհների կանչերի արձագանքումներին: Նա գոհունակություն է հայտնել փրկարարական ջոկատների հատկապես շարքային անձնակազմին՝ պատասխանատու և արհեստավարժ մոտեցում ցուցաբերելու համար:

Քննարկված աշխատանքային ընթացիկ խնդիրների և առաջիկա անելիքների վերաբերյալ, Ֆ. Ցոլակյանը տվել է մի շարք հանձնարարականներ: 


© 2009 ARMENPRESS.am