Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի հետ դարձել է Գերմանիայի չեմպիոն

12:14, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձել է Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի շախմատի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Բադեն-Բադեն» թիմը, որի կազմում Արոնյանը խաղացել է 4 պարտիա և բոլորում գրանցել ոչ-ոքիներ:

Բունդեսլիգան բաղկացած է 7 տուրից: Արոնյանի «Բադեն-Բադենը» հաղթել է բոլոր տուրերում, և սա թիմի 14-րդ հաղթանակն էր առաջնությունում:

Բունդեսլիգայի հետ միաժամանակ Արոնյանը մասնակցում էր նաև Saint Louis Rapid & Blitz  մրցաշարին, որտեղ 4-5-րդ տեղերը կիսեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ

 


© 2009 ARMENPRESS.am