Ֆուտբոլի ակադեմիան հայտարարում է 8-12 տարեկան աղջիկների ընդունելություն  

12:03, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիան հայտարարում է ընդունելություն 8-12 տարեկան (2008-2012 թթ․ ծնված) աղջիկների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Թիմը մարզելու է կանանց Հայաստանի ազգային հավաքականի և «Ալաշկերտ-աղջիկներ» թիմի պաշտպան Մարիա Սախինովան, ով ունի նաև ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական B արտոնագիր։

Առաջին մարզումը կկայանա սեպտեմբերի 28-ին, ժամը 14։00-ին։

Մանրամասների համար զանգահարել (060) 371888 հեռախոսահամարով։


© 2009 ARMENPRESS.am