ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել. ՈՒՂԻՂ

11:00, 22 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված է ընդամենը մեկ հարց: Պատգամավորները քննարկմանը կներկայացվի «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:


© 2009 ARMENPRESS.am