Փաշինյանը աղքատության հաղթահարման համար կարևորում է աշխատանքը և կրթությունը

13:50, 21 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժվար է պատկերացնում, թե ինչպես մարդը կարող է հաղթահարել աղքատությունն առանց աշխատանքի:

«Մյուս կողմից՝  հասկանում ենք, որ աշխատանքով կարելի է հաղթահարել, եթե կրթության արդունքում ձևավորվել է այնպիսի ներուժ, որը աշխատանքով մարդուն հնարավորություն կտա դուրս գալ աղքատությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ներկայացնելու ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` այստեղ երկու գործող սուբյեկտներ կան, որոնք պետք է ազդեն աղքատության վրա. մեկը՝ պետականությունը, մյուսը՝ անհատը:

«Պետականությունը պետք է դրդի և քաջալերի անհատին կրթության, և այդ կրթության արդյունքում ձևավորված ներուժը աշխատանքով պետք է դառնա աղքատության հաղթահարում»,- եզրափակել է Վարչապետը:


© 2009 ARMENPRESS.am