ՀՀ ԱԱԾ տնօրենը բարձր է գնահատում Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ հարաբերությունները

11:45, 21 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանը վստահեցնում է, որ ԱԱԾ-ն  շատ լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ այլ պետությունների հատուկ ծառայությունների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ԱԱԾ տնօրենն այս մասին ասել է Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:

«Շատ բարձր ենք գնահատում այդ հարաբերությունները, հատկապես Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ ունեցած մեր ավանդական շփումները, սակայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միտված է առաջին հարթին պաշտպանել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը, մեր ժողովրդին, մեր պետությունը»,- ասաց Քյարամյանը:


© 2009 ARMENPRESS.am