Ջոկովիչը Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչում է

20:47, 19 Սեպտեմբեր, 2020

 ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Հռոմի մրցաշարի կիսաեզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Մասթերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ջոկովիչն ուժերը չափեց Գերմանիան ներկայացնող Դոմինիկ Կյոպֆերի հետ: 2 ժամ 12 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց մրցակցին 6։3, 4։6, 6։3 հաշվով։

Հաջորդիվ Ջոկովիչի մրցակիցը կլինի նորվեգ Կասպեր Ռուուդը:

Հռոմի Մասթերս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 4 միլիոն եվրո:

 

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am