Մեղրի քաղաքի մոտ՝ միջպետական ճանապարհին բեռնատար ավտոմեքենա է այրվում

14:49, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ367+850 նոր հիմնանորոգված ճանապարհահատվածում բեռնատար ավտոմեքենա է այրվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նշված հատվածը ժամանակավորապես երկկողմանի փակ է։ Կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ:


© 2009 ARMENPRESS.am