Հայկական հարվածային ԱԹՍ-ը՝ գործողության մեջ

14:23, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հրապարակել է հայկական հարվածային ԱԹՍ-ներից  մեկը ներկայացնող տեսանյութ:

«Ձեզ եմ ներկայացնում hայկական հարվածային ԱԹՍ-ներից մեկը` գործողության մեջ։ Զարգացած ռազմարդյունաբերությունը անկախ Հայաստանի տնտեսական զարգացման և անվտանգության կարևոր բաղադրիչներից է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հակոբ Արշակյանը:


© 2009 ARMENPRESS.am