«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է

13:00, 19 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Ինչպես հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է:  Մեկ պացիենտ դուրս է գրվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են:

ՀՀ ԱԻՆ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 1-ին, ժամը 12:08-ին ահազանգ էր ստացել այն մասին, որ տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ  Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում: Տեղի ունեցած հրդեհի հետևանքով 2 մարդ զոհվել էր, 4 պացիենտ տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն

 


© 2009 ARMENPRESS.am