Արմավիրում սմբուկի և պղպեղի արտադրությամբ զբաղվող ֆերմերների խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է

20:54, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արմավիրի մարզում  սմբուկի և պղպեղի արտադրությամբ զբաղվող ֆերմերների խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Արմավիրի մարզպետարանի ջանքերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

«Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կապ է հաստատել վերամշակող կազմակերպությունների հետ և արդյունքում, առաջին հայացքից ավելցուկ հանդիսացող գյուղմթերքը գտել է իր գնորդին»,- գրել է Օհանյանը։


© 2009 ARMENPRESS.am