Ականի վրա պայթելու հետևանքով օրերս վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

17:44, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի սահմանամերձ տարածքում սեպտեմբերի 16-ին ականի վրա պայթելու հետևանքով Ճամբարակ բժշկական կենտրոն է տեղափոխվել 39-ամյա պայմանագրային զինծառայող։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

«Սեպտեմբերի 16-ին Ճամբարակ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ 1981 թվականի ծնված Ճամբարակի բնակիչ է տեղափոխվել։ Պարզվել է, որ վերջինս վնասվածքներ է ստացել Վահան գյուղի սահմանամերձ տարածքում ականի վրա պայթելու հետևանքով։ Դեպքով զբաղվում է ռազմական ոստիկանությունը»,- ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

 


© 2009 ARMENPRESS.am