Խորհրդարանը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

10:00, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում են սեպտեմբերի 14-ին մեկնարկած նիստի աշխատանքները:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով մասնավորապես առաջարկվում է փոխել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդում ԱԺ-ի կողմից նշանակվող անդամի ընտրության կարգը, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ներդնել ծախսերի հայտարարագրման ինստիտուտ և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Պատգամավորները կքննարկեն նաև «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ օրինագծեր:


© 2009 ARMENPRESS.am