«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Նոր ծրագրերի իրազեկում

09:20, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը կազմակերպել է խորհրդակցություններ շրջաններում՝ կապված բուսաբուծության, անասնապահության եւ ոռոգման ջրի խնդիրների, նոր ու հին ծրագրերի հետ:

Հերթական հանդիպումը կայացավ Բերձորում, սեպտեմբերի 16-ին:

Քաշաթաղի շրջվարչակազմի նիստերի դահլիճում շրջանի համայնքների ղեկավարների, հողօգտագործողների, անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ զբաղվողների մասնակցությամբ կայացավ հանդիպում ԱՀ գյուղնախարարության ներկայացուցիչների՝ բուսաբուծության գծով փոխնախարար Վիլեն Ավետիսյանի, անասնաբուծության գծով փոխնախարար Տիգրան Առստամյանի եւ աշխատակազմի ջրային պաշարների պահպանության եւ օգտագործման տեսչության պետ Արմեն Ներսիսյանի հետ: Իր ելույթում Վ. Ավետիսյանը ներկայացրեց բուսաբուծությանը նվիրված ծրագրերը, որոնք ընդգրկում են մի շարք պետական աջակցություններ հողօգտագործողներին, նշեց, որ այսուհետ ԱՀ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հանդիսանալու է մատակարար հողօգտագործողների համար:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am