«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ակնայում բերքառատ են խաղողի ու նռան այգիները

09:10, 18 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «25 տարի առաջ էր, երբ Ակնայում (Ասկերանի շրջան) հիմնադրվեցին խաղողի եւ նռան առաջին այգիները, սկզբնավորվեցին բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները: Ոմանք թերահավատորեն էին արձագանքում գործընթացին եւ, ոռոգման ջրի անհրաժեշտ պաշարների բացակայությամբ պայմանավորված չափազանց ռիսկային էին համարում մեկնարկած գործընթացը:

Հողօգտագործողների (մենատնտեսների) թիվը այն ժամանակ մեկ տասնյակից չէր անցնում: Շուտով համառ ու տքնաջան աշխատանքներ ծավալվեցին տարածքում: Մշակվեց վաղուց լքված եւ գրեթե մացառապատ հողը, նախկին ջրատարը նորոգվեց, եւ ինքահոս ջուրը դաշտ հասավ: Եւ երբ առաջին տարում հողօգտագործողները բանջարեղենի առատ ու բարձրորակ բերք ստացան, անուշահամ մթերքներով «ողողեցին» մայրաքաղաքի շուկան՝ գոհացնելով սպառողներին, Ակնայում հողագործությամբ, այգեգործությամբ զբաղվողների շրջանակն ընդլայնվեց: Պետական աջակցությամբ կյանքի կոչվեցին մի շարք ծրագրեր: Տարեցտարի ծնունդ առան նոր այգիներ եւ բանջարանոցներ: Որոշ մենատնտեսներ վերականգնեցին բուսաբուծության  ավանդական, շահավետ ճյուղերից մեկը՝ ծխախոտագործությունը, որը զգալի եկամուտներ է բերում՝ ապահովեով բազմաթիվ աշխատատեղեր»:

                                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


© 2009 ARMENPRESS.am