Աննա Հակոբյանը դադարեցրել է «Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները

20:00, 17 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դադարեցրել էր «Ժպիտների քաղաք»/ City of Smile բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները»,-գրել է Հակոբյանն ու վստահություն հայտնել, որ երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են։

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը աջակցություն է ցուցաբերում քաղցկեղ և արյան հիվանդությունների ունեցող երեխաների ու երիտասարդների:

 

 


© 2009 ARMENPRESS.am