Ցանցում պատմել են ծննդյան օրվա առթիվ ամենավատ նվերների մասին

15:04, 17 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Reddit-ի օգտատերերը թվարկել են այն ամենաահավոր նվերները, որոնք իրենք ստացել են ծննդյան օրվա առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

sneakysnakeeeee օգտատերը պատմել Է, որ մայրն իրեն նվիրել Է իր սեփական շարֆը:

«Այո, մայրս մտավ իմ սենյակ եւ վերցրեց իմ միակ շարֆը, այն փաթաթավորեց եւ ինձ հանձնեց, կարծես այն նոր լիներ»,-անկեղծացել Է նա:

BBoySlim-ը խոստովանել Է, որ իր HR ընկերությունից բողոք Է ստացել այն մասին, որ երկու գործընկերները վիճել են իր ծննդյան օրվա կապակցությամբ իրեն անակնկալ անելու պատճառով:

PM_ME_UR_CLEAVE օգտատիրոջ տատիկն իրեն նվիրել Է սանր՝ ձիու գլխի ձեւ ունեցող բռնակով: Ընդ որում այն կոտրվածքներ ուներ, իսկ ատամների վրա մազեր կային:

Mikeardigan-ը պատմել Է այն մասին, որ իրեն ու եղբորը տատիկն ու պապիկը տափաշուրթի հավաքածու են նվիրել տասը տարի շարունակ:

«Մայրս ինձ գազարով տորթ Է նվիրել յուրաքանչյուր ծննդյան օրվա առթիվ: Ես ատում եմ այն: Բայց այն սիրում Էր հայրս»,- պատմել Է stayrootedsucculents-ը:

Նաեւ «նվերների» թվում նշվել են ծնողների բաժանության մասին նորությունները, ծաղիկների համար պարարտանյութերը, օգտագործված նախշանկարները՝ 18-ամյակի առթիվ, օգտագործված մոմերը, ինչպես նաեւ բացիկ հորից, որը սրտնեղած Էր տատիկի հուղարկավորությանը իր ներկա չլինելուց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am