«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ոսկեձեռիկ ճարտարապետը՝ Ռաֆայել Իսրայելյան

09:40, 17 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տակավին իր կենդանության օրոք լեգենդ դարձած Ռաֆայել Իսրայելյանի անկորնչելի արարումների թիվը հասնում էր շուրջ հարյուրի: Նրանց շարքում են «Արարատ» տրեստի գինու մառանները, «Հաղթանակ» կամուրջը, Սարդարապատի, Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձանները, Երեւանի մուտքերի ուղենիշ-կոթողները, Չարենցի կամար հուշակոթողը, բազմաթիվ աղբյուր-հուշարձաններ, երկաթուղային կայարանների շենքեր, հուշարձաններ Բանանցում, Շուլավերում, այլուր:

Ռ. Իսրայելյանի ստեղծագործությունը ընդգրկում է ճարտարապետության բոլոր բնագավառները: Նրա համար կարեւոր ու էական էր ամեն ինչ՝ լիներ հասարակական կառույց, բնակելի տուն, կամուրջ, թե քարեղեն սիմֆոնիա հիշեցնող հուշահամալիր: Նրա աստվածատուր տաղանդի շողարձակումներն ու վարպետությունն են ցոլանում 1918 թ. ազգափրկիչ հերոսամարտերին նվիրված կոթողային գործերում: Սրանք իր գաղափարների քարեղեն մարմնացումներն են, որ վերածվել են ուխտատեղիների, տոնախմբությունների անցկացման, ժողովրդի ինքնաճանաչման ու հպարտության զգացողության քարակերտ խոյացումների: Իսկ Աշնակում կառուցված Գեւորգ Չաուշի տունը ժամանակին դարձել էր ֆիդայական շարժման հոգեւոր տուն, որի մասին երկար ժամանակ վախենում էին անգամ խոսել:

Ի դեպ, այսօր անվանի հայի ծննդյան օրն է»:

                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 


© 2009 ARMENPRESS.am