Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի մոտ այրվել է 8000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել` մոտ 300 պտղատու ծառ

20:56, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 16-ին, ժամը 15։54-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհի մոտակայքում այգի է այրվում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ԳԱԼՍ» ընկերության մոտակայքում գտնվող այգում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 16։42-ին։ Այրվել է 8000 քմ խոտածածկույթ, և ջերմահարվել` մոտ 300 պտղատու ծառ։


© 2009 ARMENPRESS.am