Վենեսուելայի զինվորականներն ԱՄՆ-ից թմրանյութեր տեղափոխող ինքնաթիռ են խփել

11:52, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի զինվորականները թմրանյութեր տեղափոխող ամերիկյան ինքնաթիռ են խփել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Բոլիվարյան հանրապետության ներքին գործերի նախարար Նեստոր Ռեւերոլը:

Չեզոքացվել Է թմրանյութեր տեղափոխող ինքնաթիռ՝ ամերիկյան գրանցված համարով, որն անօրինականորեն անցել Է երկրի օդային տարածությունը Սուլիայի շրջանում»,-ասել Է նա: Ռեւերոլը նաեւ Twitter-ում հրապարակել Է խփված օդանավի լուսանկարները: Վենեսուելայի զինվորականները հաճախ են խփում չճանաչված ինքնաթիռներ, որոնք օգտագործում Է թմրամաֆիան: Վերջին այդպիսի դեպքը, երբ նույնպես ամերիկյան կողային համարով ինքնաթիռ Է «չեզոքացվել», տեղի Է ունեցել այս տարվա հուլիսին: 2013 թվականին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն թույլատրել Է թմրամաֆիայի ցանկացած ինքնաթիռ խփել երկրի օդային տարածությունում: Օրինագծի նախաձեռնողը եղել Է Մադուրոյի նախորդը՝ Ուգո Չավեսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am