Apple-ը հայտնել Է նոր «խելացի» ժամացույցի եւ iPad-ի գները Ռուսաստանում

11:24, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերության պաշտոնական կայքում հայտնվել են այն նոր գաջեթների գները, որոնք ներկայացվել են սեպտեմբերյան շնորհանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպես, նոր iPad-ի գինը կսկսվի 29,99 հազար ռուբլուց: 10,9 դյույմ Էկրանով iPad Air-ի գինը կսկսվի 55,99 հազար ռուբլուց եւ կտատանվի՝ կախված հիշողության ծավալից ու միացման հնարավորություններից: Apple Watch Series 6 նոր «խելացի» ժամացույցի համար գնորդները պետք Է վճարեն՝ սկսած 36,99 հազար ռուլուց: Apple Watch SE ժամացույցի գինը կսկսվի 24,99 հազար ռուբլուց:

Apple-ի նորույթների ավանդական շնորհանդեսը տեղի Է ունեցել սեպտեմբերի 15-ին՝ տեսախորհրդաժողովի ձեւաչափով: 2012 թվականից ի վեր առաջին անգամ շնորհանդեսին չեն ցուցադրել iPhone-ի նոր շարքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am