Երկրպագուները ներկա կլինեն Բունդեսլիգայի խաղերին

09:09, 16 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Բունդեսլիգայի խաղերին ներկա կլինեն քիչ թվով երկրպագուներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bild-ը: Գերմանիայի կառավարությունը թույլատրել է Բունդեսլիգայի տարբեր դիվիզիոնի ակումբերին խաղերին մասնակցելու հնարավորություն տալ երկրպագուներին, սակայն նրանց թիվը չպետք է գերազանցի մարզադաշտի 20 տոկոսը:

Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մեկնարկային տուրի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը: Իսկ սեպտեմբերի 11-14-ըկկայանան Գերմանիայիգավաթի խաղարկության առաջին խաղերը: Բունդեսլիգայում այս տարի ձմեռայինդադարը կկրճատվի: Հանդիպումներ են նախատեսված հունվարի 2-3-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am