Եվրոպական երրորդ խաղերի մարզաձերի ցանկը հայտնի է  

13:16, 15 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատվել է Եվրոպական երրորդ խաղերի մարզաձևերի ցանկը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հռոմում տեղի է ունեցել եվրոպական երկրների օլիմպիական կոմիտեներիԼեհաստանի սպորտի նախարարության և Եվրոպայի երրորդ խաղերի կազմկոմիտեի ղեկավարների հանդիպումը։ Ցանկում  ընդգրկված են  նետաձգություն, գեղալող, բադմինթոն, բասկետբոլ 3 × 3, լողափնյա հանդբոլ, բրեյք-դանս, կանոեհեծանվային սպորտ, սուսերամարտ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, ժամանակակից հնգամարտթիավարություն, ռեգբի, լեռնային կրոս, հրաձգություն, ժայռամագլցում, սեղանի թենիս, տրիաթլոն, վոլեյբոլ, ըմբշամարտ, ծանրամարտ մարզաձևերը:

Վերջնական ծրագիրը կհաստատվի եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաների կայանալիք  բանակցությունների արդյունքումԱկնկալվում է, որ մի խումբ մարզաձևերում  հաղթողները և մրցանակակիրները կդառնան նաև Եվրոպայի մեդալակիրներ: Բացի այդ, կխաղարկվեն նաև Փարիզում 2024 թանցկացվելիք օլիմպիական խաղերի ուղեգրեր

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2023թ. Եվրոպական մարզական խաղերը տեղի կունենան Լեհաստանի Կրակով քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am