Արոնյանը մեկնարկում է 2020 Saint Louis Rapid & Blitz-ում

09:03, 15 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱն, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկում է 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար: Մրցաշարը մեկնարկում է սեպտեմբերի 15-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am