Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը

09:06, 14 Սեպտեմբեր, 2020

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը CHAMPIONS SHOWDOWN: CHESS 9LX-ում գրավեց 3-րդ տեղը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առցանց մրցաշարում կայացան 7-9-րդ տուրերը: Արոնյանը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Մագնուս Կարլսենի և Կասպարովի հետ, սակայն պարտվեց Վաշիե-Լագրավին:

9 հնարավորից հավաքելով 5,5 միավոր, Արոնյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: 1-2-րդ տեղերը կիսեցին Մագնուս Կարլսենը և Հիկարու Նակամուրան:

Champions Showdown Chess 9LX մրցաշարին մասնակցում են Գարի Կասպարովը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն և մի շարք այլ շախմատիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


© 2009 ARMENPRESS.am