«Արցախ»-ը հաղթել է «Գյումրի»-ին.բասկետբոլի կանանց առաջնություն

20:32, 13 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կանանց բարձրագույն խմբի առաջնությունում «Արցախ»-ը հյուրընկալվելիս 70-38 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրի» ակումբի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Իրա Դանիելյանը(Արցախ), ով վաստակեց 22 միավոր։

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


© 2009 ARMENPRESS.am