Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 172 նոր դեպք․ ապաքինվել է 171, մահացել 2 քաղաքացի

11:30, 12 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45675 դեպք, որոնցից 41605-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2878 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3372 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 234631 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 172 նոր դեպք և 171 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 911 (ավելացել է ևս 2-ով) դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 61 և 55 տարեկան տղամարդիկ: Նրանք ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 281 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրությունը փոխարինել կարանտինով՝ սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև հունվարի 11-ը ներառյալ:

 

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am