Աթլետները վերսկսում են միջազգային մրցաշարերը  

13:10, 11 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աթլետիկայի  պատվիրակությունը  սեպտեմբերի 11-ի լուսադեմին  Երևան - Մինսկ- Ստամբուլ երթուղով մեկնեց Թուրքիա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Ստամբուլում սեպտեմբերի 12­13­ը կանցկացվի  Բալկանյան երկրների մինչև 20 տարեկանների  առաջնությունը։

Հայաստանի թիմը բաղկացած է յոթ մարզիկից։ Աթլետները հանդես կգան հեռացատկ, եռացատկ, վազք և արգելավազք մրցաձևերում։

Սեպտեմբերի 19-20-ը  Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում  կանցկացվի Բալկանյան երկրների մեծահասակների  առաջնությունը: Հայաստանի 12 աթլետներին մրցավայր կուղեկցեն երեք մարզիչներ։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am