«Լոռի» է տեղափոխվել իսրայելցի կիսապաշտպան Նաոր Աբոուդին  

13:05, 11 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» է տեղափոխվել իսրայելցի կիսապաշտպան Նաոր Աբոուդին։

27-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Իսրայելի բարձրագույն լիգան ներկայացնող «Կիրյատ Շմոնա», «Աշդոդ», ինչպես նաեւ «Հապոել Ակկրե», «Իրոնի Նեշեր» թիմերում։

Աբոուդին Իսրայելի գավաթակիր է։

Ֆուտբոլիստի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


© 2009 ARMENPRESS.am