«Լոռիի» նախկին ֆուտբոլիստը թիմ է վերադարձել  

13:58, 10 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախկին ֆուտբոլիստը կրկին միացել է թիմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Լոռի» է վերադարձել Դեու Դոսան։

22-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Վանի» կազմում՝ դառնալով Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։

Դեու Դոսան 2019/20 թթ․ մրցաշրջանում հանդես է եկել «Լոռիի» կազմում՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում մասնակցելով 30 հանդիպման։

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 


© 2009 ARMENPRESS.am