Ռուսական Սու-27-ը Սեւ ծովի վրա ամերիկյան ինքնաթիռ է հայտնաբերել

20:47, 9 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սու -27 կործանիչը բարձրացել է Սև ծովի վրա` ամերիկյան հետախուզական ինքնաթիռի դեմն առնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը:

Նշվում է, որ Ռուսաստանի օդային տարածքի կառավարման օբյեկտները հայտնաբերել են պետական սահմանին մոտեցող օբյեկտ:

«Սու -27 կործանիչն օդ է բարձրացվել, որի անձնակազմն այն դասել է որպես ԱՄՆ ռազմավարական հետախուզական ինքնաթիռ RC-135 և ուղեկցել Սև ծովի վրայով», - ասվում է հաղորդագրության մեջ:

Այս ամռանը մասնագետները մի քանի անգամ արդեն նկատել են օտարերկրյա ինքնաթիռներ Ռուսաստանի տարածքների մոտակայքում:


© 2009 ARMENPRESS.am