Քաբուլում մահափորձ է կատարվել Աֆղանստանի փոխնախագահի դեմ

09:48, 9 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաբուլում մահափորձ Է կատարվել Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհի դեմ: Սեպտեմբերի 9-ի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում որոտած պայթյունի հետեւանքով բարձրաստիճան պաշտոնյան չի տուժել, զոհվել Է երեք մարդ, հայտնել Է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սալեհի ներկայացուցչին եւ աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոխնախագահի ներկայացուցիչը հայտնել Է, որ Սալեհի պահակախմբի վրա հարձակման հետեւանքով տուժել են երեք թիկնապահներ, պաշտոնյան ինքն անվնաս Է: Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ ընդամենն ահաբեկչական գործողության զոհ Է դարձել երեք մարդ, 12-ը՝ տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am