Էդգար Բաբայանը չի մասնակցի Էստոնիայի ընտրանու դեմ խաղին

09:10, 8 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը չի մասնակցի Էստոնիայի հավաքականի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բաբայանը խաղը բաց կթողնի մրսածության պատճառով:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակում Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 8-ին Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am