Հունաստանը կսկսի շաբաթը 500-ական ռուսաստանցիների ընդունել

13:47, 7 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանը երկուշաբթի օրվանից երկու շաբաթով՝ սեպտեմբերի 7-ից մինչեւ 21-ը, բացում Է սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Առայժմ թույլատրված Է շաբաթը մինչեւ 500 մարդ ընդունել:

Ռուսաստանցիները կկարողանան մուտք գործել բացառապես օդային ճանապարհով՝ Աթենքի, Սալոնիկի եւ Հելակլիոնի օդանավակայանների միջոցով:

Նրանք իրենց հետ պետք Է ունենան ՊՇՌ մեթոդով COVID-19-ի լաբորատոր բացասական թեստ, որը վերցրել են Հունաստան ժամանելուց ոչ ավելի, քան 72 ժամ առաջ, անգլերեն լեզվով տեղեկանք՝ նշված բոլոր տվյալներով:

Ավիաընկերությունը պարտավոր Է այդ տեղեկանքն ստուգել ինքնաթիռ նստելուց առաջ, իսկ դրա բացակայության դեպքում արգելել մուտքը, այլապես նրանք պետք Է ուղեւորին հայրենիք վերադարձնեն իրենց հաշվին: Նաեւ ժամանողների մոտ պետք Է լինի հյուրանոցի վաուչեր կամ փաստաթղթեր, որտեղ նշված են երկրում նրանց ժամանակավոր բնակության վայրերը:

Ռուսաստանի քաղաքացիները ժամանելուց մեկ օր առաջ պետք Է լրացնեն PLF (Passenger Locator Form) Էլեկտրոնային ձեւը՝ նշելով իրենց շփման տվյալները Հունաստանում:

Հուլիսի 1-ից Հունաստանի օդանավակայմաններն սկսել Էին չվերթներ ընդունել արտասահմանից, սակայն Ռուսաստանը չԷր մտել այն երկրների ցուցակի մեջ, որտեղից թույլատրված Էր մուտքը: Սահմանները բացելու պլանները բազմաթիվ հարցեր են առաջացրել, սակայն հանրապետության զբոսաշրջության նախարարությունում պարզաբանումներ ստանալ չի հաջողվել:

Առաջին հերթին խնդիրներ կարող են առաջանալ մուտք գործողների թվաքանակի սահմանափակման առնչությամբ: Ենթադրվում Է, որ նրանց թիվը կարելի կլինի վերահսկել PLF հարթակի միջոցով, բայց դրա աշխատանքի հետ կապված խնդիրներ են եղել: Բացի այդ, բոլոր չԷ, որ կհամարձակվեն թռչել այդ սահմանաքանակի դեպքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am